Լրահոս
Գործ, թե՞ խոսք
Օրվա լրահոսը

Դատարանը հաստատել է՝ 2025 թվականի սակագների բարձրացումն անվավեր է և ոչ իրավազոր. Սամվել Հակոբյան

Մայիս 24,2025 13:49

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է

Ինչպես արդեն տեղյակ եք, մենք հաղթել ենք քաղաքապետարանի դեմ մեր ներկայացրած դատական գործը՝ 2024թ. կայանատեղիների սակագների ապօրինի բարձրացման վերաբերյալ։ Սակայն քաղաքային իշխանությունը, իր սխալը ընդունելու եւ անպատասխանատու որոշման հետեւանքները կրելու փոխարեն, փորձում է օգտագործել օրենքի տեխնիկական հնարավորությունները՝ բողոքարկելով դատարանի որոշումը եւ պարզապես հետաձգելով դրա իրավական ուժ ստանալը։

Ինչպես գիտեք, մենք նույն հարցով դիմել էինք դատարան նաեւ 2025 թվականի սակագների ապօրինի բարձրացման վերաբերյալ։ Եվ այսօր մեծ ուրախությամբ եւ հպարտությամբ հայտարարում ենք, որ մենք նաեւ այդ գործով ենք հաղթանակ տարել։ Դատարանը հաստատել է՝ 2025 թվականի սակագների բարձրացումն անվավեր է և ոչ իրավազոր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031