«Ազատություն» – Ուրբաթ օրը Փարիզում ավարտվել է Քիմ Քարդաշյանի դեմ ավազակային հարձակման գործով դատավարությունը։
Հարձակումը տեղի էր ունեցել 2016 թվականի հոկտեմբերին Փարիզի հյուրանոցներից մեկում։ Հանցագործները մուտք էին գործել Քարդաշյանի հյուրանոցային համար, փակել նրան զուգարանում և զարդեր ու թանկարժեք իրեր հափշտակել՝ 9 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ։
Ֆրանսիական դատարանը բոլոր ամբաստանյալներին մեղավոր է ճանաչել, սակայն որոշել է նրանց համար ազատազրկման հետ կապ չունեցող պատիժներ սահմանել։
«Ամբաստանյալների առողջական վիճակը հնարավորություն չի տալիս նրանցից որևէ մեկի համար ազատազրկում սահմանել»,- հայտարարել է դատավորը։
Կարդացեք նաև
Ութ ամբաստանյալներից ամենաերիտասարդը 68 տարեկան է, ամենատարեցը՝ 79։ Ֆրանսիական մամուլը հանցավոր խմբի անդամներին անվանում էր «կողոպտիչ պապիկներ»։