Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ թուրքագետ, Յոհաննես Լեփսիուսի տուն-արխիվի գիտաշխատող, պ.գ.թ. Հայկ Մարտիրոսյանի “Humanismus und christliche Barmherzigkeit: Geschichte der deutschen Missionen für die Armenier im Osmanischen Reich 1896–1919” [Մարդասիրություն և քրիստոնեական գթասրտություն. Օսմանյան կայսրության հայերի շրջանում գործած գերմանական առաքելությունների պատմությունը (1896–1919 թթ.)] գրքի շնորհանդեսը:
Գիրքը ներկայացնում է գերմանական ավետարանական վեց առաքելությունների, ինչպես նաև գերմանական կաթոլիկ շրջանակների՝ Օսմանյան կայսրության հայերի շրջանում 1896-1919 թթ․ ծավալած գործունեության մասին։
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ