Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեր քաջությունը ոգեշնչում է մեզանից շատերին․ Նիկոլա Ազնավուրը և նրա կինը շնորհավորական ուղերձ են հղել Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրվա կապակցությամբ

Մայիս 25,2025 20:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Շառլ Ազնավուրի որդին՝ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը և նրա կինը` Քրիստինան, շնորհավորական ուղերձ են հղել Բաքվի բանտում գտնվող բարերար Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրվա կապակցությամբ։

Սիրելի՛ Ռուբեն,

Այս յուրահատուկ օրը ցանկանում ենք մի պահ կանգ առնել և ասել, թե որքան շատ եք նշանակում մեզ համար՝ ոչ միայն որպես ընկեր, այլև որպես մարդ, ում նվիրվածությունը Հայաստանին և հայ ժողովրդին անջնջելի հետք է թողել մեր ազգի նորագույն պատմության մեջ։

Մենք վաղուց ենք հիացել Ձեր ուժով, տեսլականով և ապագայի համար սերունդների հանդեպ կատարած քո հետևողական աշխատանքով։ Դուք երբեք չեք վախեցել քաջ քայլերից, դժվար ճշմարտություններ ասելուց կամ ծանր պատասխանատվություն կրելուց՝ մշտապես առաջնորդվելով հայրենիքի հանդեպ խորը սիրով և պարտքի զգացումով։

Այսօր, երբ դիմագրավում եք Ձեր կյանքի ամենադժվար փուլերից մեկը, մեր մտքերը ավելի քան երբևէ Ձեզ և Ձեր ընտանիքի հետ են։

Հուսով ենք, որ այս ծննդյան օրն այս պայմաններում Ձեզ մի պահ ջերմություն կպարգևի՝ հիշեցում, որ մենակ չեք, և Ձեր քաջությունն այսուհետ ևս ոգեշնչում է մեզանից շատերին։ Մենք պահում ենք հույսը այն օրվա համար, երբ կրկին կկարողանանք ողջունել Ձեզ ազատության մեջ և միասին շարունակել այն գործը, որին խորապես հավատում ենք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031