Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան և Անկարան կքննարկեն հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Կովկասում համագործակցության խորացման հարցը

Մայիս 25,2025 23:29

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ազատություն» – Մոսկվան և Անկարան հետաքրքրված են Հարավային Կովկասի խաղաղությամբ, հայտարարել է Ռուսաստանի արգործնախարարությունը՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի՝ մայիսի 26-27-ը Մոսկվա կատարելիք այցից առաջ։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը կքննարկեն երկկողմ և միջազգային համագործակցության հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Կովկասում համագործակցության խորացման հարցը, «ներառյալ տրանսպորտային կապերի և հաղորդակցությունների ապաշրջափակումը, ինչպես նաև տարածաշրջանի հետհակամարտային վերականգնումը»։

«Ռուսաստանը և Թուրքիան շահագրգռված են Հարավային Կովկասի խաղաղությամբ։ Կողմերի կարծիքով, դրան կարելի է հասնել 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակներում համատեղ ջանքերի միջոցով»,-հայտարարել է Մոսկվան։

Հաքան Ֆիդանը Ռուսաստան է մեկնում Սերգեյ Լավրովի հրավերով, ով օրեր առաջ ժամանել էր Երևան, բանակցել հայկական կողմի հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031