«Ազատություն». ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «լրիվ խելագարվել է»՝ նախազգուշացնելով, որ եթե նա փորձի գրավել ամբողջ Ուկրաինան, դա կհանգեցնի Ռուսաստանի «կործանմանը»։ Սա Թրամփի ամենակտրուկ հրապարակային մեկնաբանությունն է Կրեմլի ղեկավարի հասցեին։
«Ես միշտ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բայց նրա հետ ինչ-որ բան է պատահել։ Նա լրիվ խելագարվել է», – գրել է Թրամփը մայիսի 25-ի ուշ երեկոյան իր սոցիալական մեդիայի հարթակում։
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ իր ռուս պաշտոնակիցն «անիմաստ կերպով սպանում է շատ մարդկանց»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: