Եթե ՀՀ Սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Խաղաղության համաձայնագիրը չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, թեպետ մեծ չէ հավանականությունը, որ ՍԴ-ն նման բան կորոշի, քանի որ կա անցյալ տարվա ՍԴ որոշումը՝ սահմանազատման-սահմանագծման կանոնակարգի վերաբերյալ, բայց եթե նման բան լինի, ես այդ դեպքում կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ․ «Երեւանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

RA Prime Minister Nikol Pashinyan greets the participants of the second international Yerevan Dialogue conference, held at the Dvin Hotel of Yerevan, Armenia

RA Prime Minister Nikol Pashinyan greets the participants of the second international Yerevan Dialogue conference, held at the Dvin Hotel of Yerevan, Armenia
«Խաղաղության գործընթացն ու խաղաղության պայմանագիրը չպետք է բաց թողնվեն»,- ասաց նա՝ հավելելով, որ կփորձեն հասարակությանը համոզել, որ այդ փոփոխությունը պետք է տեւական խաղաղության համար։

RA Prime Minister Nikol Pashinyan delivers a speech during the 2nd Yerevan Dialogue International Conference held at Dvin Hotel in Yerevan, Armenia
«Բայց եթե ՍԴ-ն որոշի, որ պայմանագիրն ամբողջովին համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը, ապա, այդ պարագայում որեւէ խոչընդոտ չի լինի փաստաթուղթն Ազգային ժողով ուղարկելու ճանապարհին»,- նշեց նա, որ վավերացումից հետո այդ փաստաթուղթը ձեռք կբերի ամենաբարձր իրավական ուժ՝ միջազգային համաձայնագրի ուժ, որը գերակա է տեղական օրենսդրությանը եւ կփարատի ադրբեջանական կողմի բոլոր մտահոգությունները։

RA Prime Minister Nikol Pashinyan greets the participants of the second international Yerevan Dialogue conference, held at the Dvin Hotel of Yerevan, Armenia
Նա նաեւ նկատեց, որ Ադրբեջանի Սահմանադրությունում կան ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջներ, բայց հայկական կողմը այդ հարցին առանձին չի անդրադարձել, քանի որ կարծում են՝ Խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ այդ խնդիրը կհասցեագրվի։
Կարդացեք նաև
«Չի կարող լինել Արեւմտյան Ադրբեջան՝ ՀՀ տարածքում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ առաջարկելով Ադրբեջանի հետ Խաղաղության համաձայնագիրը ստորագրել միեւնույն տեղում եւ պահին։

RA Prime Minister Nikol Pashinyan delivers a speech during the 2nd Yerevan Dialogue International Conference held at Dvin Hotel in Yerevan, Armenia

RA Prime Minister Nikol Pashinyan delivers a speech during the 2nd Yerevan Dialogue International Conference held at Dvin Hotel in Yerevan, Armenia
Նա հիշեցրեց՝ ՀՀ ՍԴ-ն արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության մեջ որեւէ հարեւան երկրի նկատմամբ տարածքային պահանջ չկա, Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան՝ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքները ներառում են ԽՍՀՄ շրջանի տարածքները։
Նա հայտարարեց՝ նաեւ, որ կա Արեւմտյան Ադրբեջան եւ դրանք Ադրբեջանի արեւմտյան շրջաններն են, Հայաստանն էլ պատրաստ է կապ ապահովել Նախիջեւանի եւ Ադրբեջանի միջեւ։
Մանրամասները՝ տեսանյութում
Երեւանում այսօր մեկնարկել է «Երեւանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովը։ Համաժողովին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Համաժողովին մասնակցության առիթով, երկօրյա պաշտոնական այցով Հայաստան են ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, Չեռնոգորիայի արտաքին եւ եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչը, Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։
Համաժողովն ամբողջությամբ՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ