Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուրճի սեղանը չէր, որ կարեւոր էր այդ ամբողջ պատմության մեջ». Վահան Կոստանյան

Մայիս 26,2025 12:08

«Կադրերը հրապարակված են, որ հանդիպում տեղի է ունեցել երկու երկրների ղեկավարների միջեւ։ Մեր գնահատականներով՝ հանդիպումը բավականին կառուցողական է ընթացել եւ երկու երկրների ղեկավարները համաձայնություն են հայտնել՝ շարունակել քննարկումները Խաղաղության համաձայնագրի ուղղությամբ»,- «Երեւանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ պատասխանելով Տիրանայում Ալիեւ-Փաշինյան հանդիպմանը վերաբերող հարցերին։

Իր գնահատմամբ, մոտ ապագայում հնարավոր կլինի քննարկումները ադրբեջանական կողմի հետ։

«Կարծում եմ, սուրճի սեղանը չէր, որ կարեւոր էր այդ ամբողջ պատմության մեջ։ Կարևորը փաստն էր, որ երկու երկրների ղեկավարները շարունակել են քննարկումները ընդհանուր՝ խաղաղության օրակարգի, Խաղաղության պայմանագրի եւ խաղաղության առաջ մղման գործընթացում»,- ասաց Վահան Կոստանյանը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե Փաշինյան-Ալիեւ ոչ ֆորմալ հանդիպման ժամանակ ինչպես էր Փաշինյանը Ալիեւին սուրճի հրավիրում։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031