Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ բոլոր մեր համերկրացիները չեն վերադարձել Հայաստան, արդյունքներով բավարարված լինել չենք կարող»․ Վահան Կոստանյանը՝ հայ ռազմագերիների մասին

Մայիս 26,2025 12:16

«Բազմիցս նշել ենք, որ մեր հայազգի ռազմագերիների եւ պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդիրը մշտապես գտնվում է մեր օրակարգում։ Մեր բոլոր հանդիպումներում այս հարցը միշտ տեղ է գտնում»,- «Երեւանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

«Բնականաբար, մեր միջոցառմանը նաեւ մարդու իրավունքների ոլորտում բավական հայտնի գործընկերներ կան, որոնք Երեւան են ժամանել։ Խոսելով մարդու իրավունքների ոլորտի մասին, մենք չենք կարող եւ ցանկություն էլ չունենք չանդրադառնալու այդ թեմային։ Հակառակը՝ դա մեր առաջնահերթությունների ցանկում է»,-ասաց նա։

Արդյունքների մասին հարցին էլ պատասխանեց. «Մինչեւ այն պահը, երբ բոլոր մեր համերկրացիները չեն վերադարձել Հայաստան, բնականաբար, արդյունքներով բավարարված լինել չենք կարող»։

Խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ ադրբեջանական կողմից ձգձգումներին վերաբերվող հարցին էլ նա պատասխանեց, որ կարող է բարձրաձայնել հայկական կողմի պատրաստակամությունը՝ հնարավորինս արագ ստորագրել փաստաթուղթը։ Նաև հայտարարեց, որ որքան շուտ ստորագրվի այն, այնքան արագ հնարավոր կլինի անցնել մնացյալ խնդիրների կարգավորմանը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031