Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Կոստանյանը Հայաստանում ադրբեջանական Vox pop-ից տեղյակ չէ

Մայիս 26,2025 12:38

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանում՝ ադրբեջանական լրատվամիջոցի կողմից իրականացվող Vox pop-ից  ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը տեղյակ չէ։ Չի հասցրել հետեւել այդ իրադարձություններին, քանի որ զբաղված է եղել Երեւանում ընթացող միջազգային համաժողովի նախապատրաստական աշխատանքներով․ այս մասին նա ասաց այսօր, «Երեւանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում։

Լրագրողը հետաքրքրվել էր՝ ի՞նչ կարգավորումներ է տեսնում ԱԳՆ-ն այս խնդրի շուրջ, քանի որ այդ նյութերը Ադրբեջանում օգտագործվում են ՀՀ-ի դեմ։

Վահան Կոստանյանն ասաց, որ որեւէ լրատվամիջոց՝ այլ երկրից, որը Հայաստանում լրատվական գործունեություն է ծավալում, պետք է ԱԳՆ հավատարմագրում անցնի, այլապես՝ համապատասխան կանոնակարգերով պատիժներ են նախատեսված։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031