Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ կառավարությունը դեմ է Եվրոպական հանձնաժողովի վերջին առաջարկներին՝ ամբողջությամբ դադարեցնել Ռուսաստանից էներգակիրների ներմուծումը․ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցո

Մայիս 26,2025 12:46

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իմ կառավարությունը դեմ է Եվրոպական հանձնաժողովի վերջին առաջարկներին՝ ամբողջությամբ դադարեցնել Ռուսաստանից էներգակիրների ներմուծումը. «Երեւանյան երկխոսություն 2025» միջազգային համաժողովի ժամանակ իր ելույթում հայտնեց Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։

Նա հավելեց, որ իր երկիրը քայլեր է ձեռնարկում էներգետիկ ռեսուրսների դիվերսիֆիկացման համար․ «Մենք հասկանում ենք մեկ մատակարարից չափից ավելի մեծ կախվածության ռիսկերը: Բայց ԵՄ այս առաջարկը, կարծում եմ, անհեռատես է, այն կվնասի մեր մրցունակությանը եւ էներգետիկ անվտանգությանը, հատկապես ատոմային էներգետիկայի ոլորտում, քանի որ մոտ ապագայում Սլովակիայի ռեակտորների համար սերտիֆիկացված այլընտրանքային վառելիք չի լինի»։

Ըստ բանախոսի, ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն Սլովակիայի համար կենսական գործառնական միջավայր են, այդ կառույցներում ինտեգրումը իր երկրում դրել են խաղաղության եւ բարգավաճման հիմքերը, բայց դա չի նշանակում, որ իրենք չեն կարող քննադատաբար վերաբերվել վերջին որոշումներին․ «Եվրամիությանն անդամակցության շնորհիվ Սլովակիան ունեցել է քաղաքական, սոցիալական եւ տնտեսական զարգացում եւ հասել որակի այնպիսի մակարդակի, որն այլապես անհնար կլիներ պատկերացնել: Աջակցություն, խոր համագործակցություն ԵՄ-ի հետ եւ ինտեգրում տնտեսական ոլորտներում, որոնք կարող են նպաստել մեր քաղաքացիների բարեկեցության աճին»։

Երեւանում այսօր մեկնարկել է «Երեւանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովը։ Համաժողովին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Համաժողովին մասնակցության առիթով, երկօրյա պաշտոնական այցով Հայաստան են ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, Չեռնոգորիայի արտաքին եւ եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչը, Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։

Համաժողովն ամբողջությամբ՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031