Իրանագետ Արտյոմ Տոնոյանի տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.
Թեև Ադրբեջանում անկախության օրը նշվում է մայիսի 28-ին, բայց Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շտապել է դրա կապակցությամբ Իլհամ Ալիևին շնորհավորել ուղիղ 5 օր առաջ՝ մայիսի 24-ին, և հույս է հայտնել, որ ճանապարհները կբացվեն։
Շնորհավորական ուղերձի վերջում, որը հրապարակվել է նաև Ադրբեջանում Իրանի դեսպանատան տելեգրամյան ալիքում, ասվել է.
«Իրանի Իսլամական Հանրապետությունը համոզված է, որ պետությունների տարածքային ամբողջականության հարգման պայմաններում կբացվեն հաղորդակցության ուղիները, որոնք կարող են կարևոր դեր ունենալ տարածաշրջանում խաղաղության և կայուն անվտանգության հաստատման գործում»։
Կարդացեք նաև
Հարկ է նշել, որ մայիսի 28-ը, որպես Անկախության օր, նշվում է նաև Հայաստանի Հանրապետությունում։