Ֆրանսիան առաջիկայում Գորիսում հյուպատոսական գրասենյակ կբացի։ Այս մասին այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։
«Քիչ առաջ մտադրությունների հռչակագիր ստորագրեցինք մեր երկու նախարարությունների համագործակցության վերաբերյալ։ Միասին նախապատրաստում ենք նաեւ ապագա օրակարգը։ Շուտով Սյունիքում՝ Գորիսում «Ապակենտրոնացված համագործակցության» 5-րդ կոնֆերանսը տեղի կունենա։ Սա շատ կարեւոր համագործակցություն է մեր երկու երկրների միջեւ։ Սա նաեւ քաղաքական ազդանշան է, որ սա տեղի է ունենում Սյունիքում։ Եվ այս առիթով Գորիսում Ֆրանսիան հյուպատոսական գրասենյակ կբացի»,- ասաց նա։
Ֆրանսիայի ԱԳ նախարարը նշեց, որ Ֆրանսիան Հայաստանի հետ երկարատեւ պարտավորություն է ստանձնում, այսօր մի քանի փաստաթուղթ են ստորագրել, որոնք երկու երկրների ապագա հարաբերությունների խարիսխը կլինեն։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ