«ԵՄ-ին միանալու իր ձգտումներում Հայաստանը միայնակ չէ»,-«Երևանյան երկխոսություն 2025» միջազգային համաժողովի պանելային քննարկման ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն։
Նրա ձևակերպմամբ՝ ԵՄ-ին միանալը հանուն փողի գործողություն չէ․ «Դրան երկիրը ձգտում է, որովհետև ձգտում է ժողովրդավարության և ազատության։ Երբ դու թեկնածու երկիր ես, այստեղ կարևոր է, որ դու՝ որպես երկիր եվրոպական չափանիշների հետ ընթանաս մեկ գծի վրա՝ օրենքի գերակայություն, ժողովրդավարություն մամուլի ազատություն, արդարադատության անկախություն և այլն»։
Ֆրանսիայի ԱԳ նախարարը փաստեց՝ երկիրը պետք է բարդ գործընթաց անցնի այս չափանիշներին համապատասխանելու համար։ Որպես առաջընթաց գրանցած երկրներ Ժան-Նոել Բարոն բերեց Մոնտենեգրոյի, Ալբանիայի օրինակը։
Միևնույն ժամանակ ընդգծեց՝ կարևոր է նաև ԵՄ-ի դերակատարությունը աջակցելու թեկնածու երկրներին, որպեսզի կատարեն համապատասխան գործողություններ եվրոպական չափանիշներին համապատասխանության համար։ Այս համատեքստում Ֆրանսիայի ԱԳ նախարարը հիշեցրեց, որ ՀՀ-ի հետ ԵՄ-ն երկխոսություն է սկսել վիզաների ազատականացման հարցում։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ