Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Հովհաննիսյանն անդրադարձել է աշխարհաքաղաքական զարգացումներին, տարածաշրջանային իրավիճակին, ներկայացրել է դրանց վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները

Մարտ 03,2026 23:10 Share

Մարտի 3-ին ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը Խաղաղության միջազգային ինստիտուտում քննարկում ունեցավ Վիեննայում գործունեություն ծավալող փորձագետների, վերլուծաբանների և լրագրողների հետ՝ նրանց ներկայացնելով Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները։

Դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, անդրադարձավ աշխարհաքաղաքական զարգացումներին և տարածաշրջանային իրավիճակին, դրանց վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումներին և մոտեցումներին։

Նա մանրամասն ներկայացրեց ՀՀ կառավարության ջանքերը մեր տարածաշրջանում կայուն խաղաղության ամրապնդման օրակարգի առաջմղման գործում։

Անդրադառնալով ենթակառուցվածքների ապաշրջափակմանը՝ նա ընդգծեց «TRIPP» և «Խաղաղության Խաչմերուկ» ծրագրերի նշանակությունը՝ տարածաշրջանային հաղորդակցության, տնտեսական համագործակցության խթանման և երկարաժամկետ կայունության ապահովման գործում։

Քննարկումը շարունակվեց հարցուպատասխանի ձևաչափով։

 

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031