Լրահոս
Օրվա լրահոսը

Բիբլոս Բանկ Արմենիան միացել է ArcaPay համակարգին

Մայիս 26,2025 17:02

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բիբլոս Բանկ Արմենիան միացել է ևս մեկ նորարարական էկոհամակարգի՝ ArcaPay-ին։

ArcaPay-ը Հայաստանի բանկերի և վճարահաշվարկային ընկերությունների հաճախորդներին թույլ է տալիս գումար փոխանցել մեկ ակնթարթում՝ նշելով միայն ստացողի հեռախոսահամարը։

Ծառայությունը հասանելի է Byblos Mobile հավելվածում և Բանկի Հաճախորդներին հնարավորություն է տալիս կատարելու դրամով ակնթարթային փոխանցումներ բոլոր այն բանկերի հաճախորդներին, որոնք նույնպես միացել են ArcaPay համակարգին․

– Միայն ստացողի հեռախոսահամարով

– Առանց քարտի թվերը կամ հաշվեհամարն իմանալու

Բիբլոս Բանկ Արմենիայի Հաճախորդները կարող են Byblos Mobile հավելվածի «Կարգավորումներ» բաժնում ընտրել այն որպես հիմնական բանկ՝ այլ բանկերից հեռախոսահամարով փոխանցումներ ստանալու համար: Փոխանցում կարելի է կատարել ընթացիկ, խնայողական և քարտային հաշիվների միջև։ Ծառայությունը դեռևս հասանելի է ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներին։

«Բիբլոս Բանկ Արմենիայում Հաճախորդների հարմարավետությունը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է։ Այս առումով, մենք ընդլայնում ենք մեր թվային և հեռավար բանկային ծառայությունների շրջանակն ու մեր Հաճախորդներին տրամադրում լավագույն լուծումները։ ArcaPay-ը ևս այդ լուծումներից է։ Այժմ մեր Հաճախորդները կարող են մուտք գործել Byblos Mobile հավելվածը և արագ ու ապահով փոխանցումներ կատարել այլ Բանկերի Հաճախորդներին՝ նշելով միայն վերջիններիս հեռախոսահամարը»,- նշեց Բանկի Սպառողական գործառնությունների վարչության ղեկավար Արթուր  Փալիկյանը։

«ArcaPay-ը դարձավ առաջին համակարգը, որը մշակեց նոր միտում՝ թույլ տալով միջբանկային փոխանցումներ կատարել միայն կոնտակտով՝ առանց քարտային տվյալների անհրաժեշտության, և դա վայրկյանների ընթացքում։ Մեծ ուրախությամբ ողջունում ենք Բիբլոս Բանկ Արմենիային ArcaPay համակարգում և փաստում ենք, որ այս նոր անդամակցությամբ համակարգը դարձավ ավելի հզոր ու արդյունավետ։ Այժմ ArcaPay համակարգին մասնակից բանկերի թիվը հասել է 7-ի։ Մոտ ապագայում սպասվում է, որ ArcaPay համակարգին կմիանան նաև այլ բանկեր և վճարահաշվարկային կազմակերպություններ», – նշում է «Արմենիան Քարդ» ընկերության զարգացման բաժնի տնօրեն Ռուբեն Սաղոյանը։

Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ն հիմնադրվել է 2007 թվականին։ Այսօր Երևան քաղաքում գործում է Բանկի չորս մասնաճյուղ, որտեղ հաճախորդներն օգտվում են տարատեսակ բանկային ծառայություններից և ստանում ֆինանսական խորհրդատվություն։ Բանկն իր հաճախորդներին տրամադրում է միջազգային ստանդարտներին համապատասխան կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ, ինչպես նաև մշտապես ընդլայնում է Byblos Mobile հավելվածում մատուցվող հեռավար բանկային ծառայությունների շրջանակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031