Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 26-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Քլեր Օվեյին և ԵԽ Արդարադատության և մարդու իրավունքների ոլորտում համագործակցության ծրագրերի բաժնի պետի տեղակալ Լիլիթ Դանեղյան-Բոսլերին։
Անահիտ Մանասյանը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ հատկապես կարևորելով Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման գործում համատեղ ծրագրերը։
Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների իրավունքների պաշտպանությանը, ատելության խոսքի դեմ պայքարի կառուցակարգերին։
Կարդացեք նաև
Քննարկման շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև Պաշտպանի հաստատության և Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրինության համագործակցությանն առնչվող հարցերին, մասնավորապես, ՄԻՊ աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների կազմակերպմանը։
Հյուրերը, իրենց հերթին, շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և ընդգծել Պաշտպանի հաստատության կարևոր առաքելությունը մարդու իրավունքների պաշտպանության գործում՝ նշելով, որ շարունակական արդյունավետ համագործակցությունը կնպաստի ոլորտում առկա մարտահրավերների հաղթահարմանը։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան