Մայիսի 26-ին Ազգային ժողով է այցելել Ղրղզական Հանրապետության խորհրդարանի նախագահ (Ժոգորկու Քենեշի տորագա) Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուի գլխավորած պատվիրակությունը:
Խորհրդարանում տեղի է ունեցել պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, որի ավարտին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Ղրղզստան բարեկամական խմբի ղեկավար Ալեքսեյ Սանդիկովը պարգեւատրվել է Ղրղզական Հանրապետության խորհրդարանի նախագահի պատվոգրով՝ միջազգային եւ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում նշանակալի ներդրման համար:
ԱԺ