«Գիտության ոլորտի ֆինանսավորման աճը 2018թ համեմատ կազմում է 280 տոկոս, այդ իմաստով 40,2 մլրդ դրամ ֆինանսավորման մասին ենք խոսում գիտության ոլորտում, ինչը մի քանի ուղղություններով էական աշխատանքներ կատարելու հնարավորություն է տվել »,-նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, որը ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը եւ Թագուհի Ղազարյանի հետ միասին պատասխանում էր ՀՀ քաղաքացիների եւ սփյուռքի մեր հայրենակիցների տեսահարցերին:
Նա հավելեց, որ գիտնականների աշխատավարձերի շուրջ 300 տոկոս աճ ունեն: Ժաննա Անդրեասյանի ձեւակերպմամբ, գիտնականները 500 հազար դրամ աշխատավարձ են ստանում, ինչին գումարվում են նաեւ տարաբնույթ դրամաշնորհային ծրագրերը, որոնց շրջանակում գումարը կարող է կրկնապատկվել:
«Մենք ունենք գիտնականներ, որոնք ավելի բարձր աշխատավարձ են ստանում քան պետական պաշտոնյաները: Սա ուղիղ ցուցիչ է կառավարության վերաբերմունքի՝ գիտության ոլորտին»,-հավելեց նախարարը:
Մանրամասն` տեսանյութում
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ