Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆասթ Բանկ և Fastex Exchange հաշիվների միջև այժմ հնարավոր է փոխանցումներ կատարել

Մայիս 27,2025 10:11

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆասթ Բանկը Fastex-ի հետ համատեղ ներդրել են նոր գործիքակազմ, որով հաճախորդները հնարավորություն ունեն փոխանցումներ կատարել իրենց բանկային և Fastex Exchange հաշիվների միջև առանց միջնորդավճարի։ Ֆասթ Բանկի հաճախորդներն այսուհետ հեշտությամբ կարող են լիցքավորել Fastex Exchange-ի իրենց հաշիվը՝ օգտագործելով Բանկում առկա միջոցները, և հակառակը։

Ֆասթ Բանկի նախագծի ղեկավար Դավիթ Քոթանյանն ասել է. «Ֆասթ Բանկն առաջին բանկն է Հայաստանում, որ գործակցություն է սկսել բլոկչեյն տեխնոլոգիաներ կիրառող ընկերության հետ։ Ֆասթը թվային բանկ դառնալու նպատակաուղղված ծրագրեր ունի, և ուրախ ենք, որ մեզ հաջողվել է գործակցություն սկսել Ֆասթեքսի նման կազմակերպության հետ, որն ունի միջազգային մեծ փորձ  և հանդիսանում է տեխնոլոգիական զարգացման առաջատարներից մեկը։ Այս համատեղ գործակցությունը տեխնիկապես հնարավոր է դարձնում կրիպտոակտիվների փոխարկումը դրամի, ինչը Հայաստանի Հանրապետությունում նախկինում հնարավոր չէր իրականացնել։ Սա  նոր հորիզոններ է բացում մեր հաճախորդների համար թվային ակտիվների շրջանառության, ներդրումների ներգրավման և ֆինանսական նորարարությունների ասպարեզում, ի դեպ, ամբողջովին համապատասխանելով միջազգային ստանդարտներին և իրավական դաշտին»։

Հաճախորդները մուտք գործելով Բանկի հավելված՝ փոխանցումներ բաժնում ընտրում են Fastex տարբերանշանը, մուտքագրում Fastex Exchange-ի իրենց նույնականացման վեցանիշ թիվը՝ ID-ն, ու ելքագրման դրամային հաշվեհամարը, նշում են գումարի չափը և հաստատում գործարքը։

Ֆասթեքսի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանն ասել է. «Ֆասթ Բանկն առաջիններից մեկն էր, ով համաձայնեց համագործակցության հիմքերը դնել և սկսել աշխատանքները համակարգերի ինտեգրման և հարթակների ու միջավայրերի հասանելիությունը հաճախորդներին ապահովելու համար։ Հաճախորդները Ֆասթ Բանկի իրենց համար ավելի պարզ և հասկանալի միջավայրերում հնարավորություն են ստանում բավական հեշտ և պարզ եղանակով հասանելիություն ստանալ Ֆասթեքսի նման հարթակում»։

Հավելենք նաև, որ գործարքները կատարվում են միայն հաճախորդի սեփական հաշիվների միջև։

Ֆասթ Բանկը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031