Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմադիր պատգամավորը իրեղեն ապացույց 1 տոննա կոկաինը տեսնելու թույլտվություն է խնդրում ՔԿ-ից. «Ժողովուրդ»

Մայիս 27,2025 10:27

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը գրություն է ուղարկել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին, որպեսզի իրեն թույլ տան տեսնել աղմկահարույց 1 տոննա կոկաինը, որը իրեղեն ապացույց է եւ պահվում է ԱԱԾ-ում։

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 22-ին Ազգային ժողովում ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց էր ուղղել Քննչական կոմիտեի ղեկավարին, թե որտեղ է այժմ հայտնի 1 տոննա կոկաինը, ի պատասխան՝ Կոմիտեի նախագահը ասել էր, որ այն գտնվում է ԱԱԾ-ում։

«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս հայտնել է, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ առեղծվածային պայմաններում Հայաստանում հայտնված 1 տոննա կոկաինի գործով Քննչական կոմիտեի ԱԱԾ քննիչների կողմից մի շարք եվրոպական երկրներ նամակներ են ուղարկվել, եւ կոնկրետ հարցադրումներ են արվել, սպասում են կոնկրետ պատասխանների։ Նշենք, որ այս գործով շարունակում են քրեական հետապնդման մեջ մնալ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող ընկերության աշխատակիցները, որոնցից մեկը կին է։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031