Լրահոս
Օրվա լրահոսը

«Արհեստականորեն իրար են կապվում Շուշիի ազատագրումն ու Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակը․ անընդունելի է»․ ՔՊ-ն չընդունեց «Պատիվ ունեմ»-ի նախագիծը

Մայիս 27,2025 10:44

ԱԺ հերթական նստաշրջանում «Պատիվ ունեմ» խմբակցության՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի առիթով հայտարարության նախագիծը չընդունվեց։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում այս նախագիծը բացասական եզրակացության էր արժանացել։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասաց, որ թեեւ այս հայտարարության նախագիծը հիմնված է պատմական անհերքելի իրողությունների վրա, սակայն արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում այն քննարկվեց լրիվ այլ համատեքստում՝ աշխարհաքաղաքական շահերի բախման, պատմական փաստերի խեղաթյուրման եւ թեմայից չբխող երրորդական մեկնաբանությունների համատեքստում։

«Առաջին տեղում այն չակերտավոր հակափաստարկն էր, որ հաղթանակի կամ տոնական օրերի հետ կապված վերջին տասնամյակում ԱԺ հայտարարությունների տեքստեր չեն ընդունվել, որպես կանոն, դրանք եղել են ողբերգությունների եւ հիշատակումների դեպքում, ուստի, ԱԺ-ում նման մշակույթ չկա։ Այս նախագիծը ոչ միայն արտաքին հարաբերությունների հանձնաժողվում պետք է դրական եզրակացություն ստանար, այլ լիագումար նիստում քննարկվի եւ դրական ձայների արժանանա»,- ասաց Աբրահամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Հարակից զեկուցող, ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանն ասաց, որ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակն ամբողջ մարդկության համար մեծ իրադարձություն է, որը հնարավոր դարձավ բազմաթիվ ժողովուրդների ու պետությունների միասնական պայքարի շնորհիվ։ «Բայց այսօր քննարկվող հայտարարության տեքստում այդ համամարդկային համագործակցությունը գրեթե անտեսված է։ Շեշտը դրված է միայն Խորհրդային միության վրա՝ առանց խոսելու այլ երկրների, ինչպես օրինակ, ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի մասին։ Բացի այդ, տեքստում արհեստականորեն իրար են կապվում 47 տարվա տարբերությամբ տեղի ունեցող իրադարձություններ, խոսքը Շուշիի ազատագրման եւ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի մասին է։ Այսպիսի զուգահեռներն իրենց բնույթով որեւէ առնչություն չունեն պատմական ժամանակով ու միջազգային ընկալմամբ»,- ասաց Հասմիկ Հակոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031