Լրահոս
Օրվա լրահոսը

Սրբուհի Գալյանը ձեռք է բերել Սինգապուրի և ՀՀ արդարադատության նախարարությունների միջև համաձայնագրի կնքման պայմանավորվածություն

Մայիս 27,2025 12:43

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ Հայաստանի պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Սինգապուրում՝ մասնակցելու «Վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ և արդյունավետ դատական համակարգի լավագույն փորձ» խորագրով բարձր մակարդակի միջոցառմանը։ Այցի նպատակն է ծանոթանալ Սինգապուրի արդարադատության և դատական համակարգին, վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների կիրառությանը։

Այցի շրջանակում Սրբուհի Գալյանը հանդիպել է Սինգապուրի արդարադատության նախարար (Minister of law) Էդվին Թոնգի հետ։ Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը, մասնավորապես անդրադարձել է դատաիրավական բարեփոխումներին և այս համատեքստում դատական համակարգում առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավոր մեխանիզմներին։

Սինգապուրի արդարադատության նախարարը կիսվել է իրենց արդարադատության համակարգի հաջողված փորձով, ներկայացրել է վերջին տասնամյակների ձեռքբերումները և կարևորել է օրենսդրության բարելավումն ու կայուն ինստիտուտների ստեղծումը, ինչպես նաև արդյունավետ միջոցների կիրառումը՝ գործերի քննության հստակ ժամկետների և հստակ կանոնների նախատեսումը։

Սինգապուրի արդարադատության նախարարության ներկայացուցիչները ներկայացրել են նախարարության ընդհանուր աշխատանքը՝ գործունեության ուղղությունները, դատական համակարգի կառուցվածքը, առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները։

Սրբուհի Գալյանը ձեռք է բերել պայմանավորվածություն նախարարությունների միջև համաձայնագրի կնքման ուղղությամբ։

Աշխատանքային այցը կազմակերպվել է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ։
Պատվիրակության կազմում են արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահ Գոռ Հակոբյանը։

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031