Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկվում է մի խումբ պաշտոնատար անձանց համար նշանակման և առաջխաղացման գործընթացներում նախատեսել կարգավորումներ

Մարտ 03,2026 23:30 Share

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն Ազգային ժողովում ներկայացրել է ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծերով առաջարկվում է մի խումբ պաշտոնատար անձանց համար նշանակման և առաջխաղացման գործընթացներում նախատեսել այնպիսի կարգավորումներ, որոնցով հնարավոր կլինի՝

-Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած բարեվարքության վերաբերյալ եզրակացության միայն եզրափակիչ մասն դարձնել հրապարակային՝ թեկնածուին պաշտոնի նշանակելուց, այդ թվում՝ առաջխաղացման կարգով նշանակելուց հետո, իսկ չնշանակված թեկնածուներինը չհրապարակել՝ հաշվի առնելով դրա հնարավոր ազդեցությունը թեկնածուի անձնական կյանքի, աշխատանքային կարիերայի և հեղինակության վրա,

-սահմանել անձի իրավունքը՝ մասնակցելու իր բարեվարքության վերաբերյալ եզրակացության կազմման գործընթացին՝ գրավոր առարկություններ, պարզաբանումներ և այլ անհրաժեշտ նյութեր ու տեղեկություններ ներկայացնելու միջոցով,

-սահմանել անձի իրավունքը՝ պահանջելու իր առարկությունները կամ դրանց մի մասը հրապարակել եզրակացության եզրափակիչ մասի հետ մեկտեղ:

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031