Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են առևտրի ծավալները հասցնել 15 մլրդ դոլարի

Մայիս 27,2025 13:32

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ermenihaber. Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Անկարայում անցկացված միջոցառմանը շնորհավորել է Ադրբեջանին անկախության օրվա առթիվ։

«Թուրքիան և Ադրբեջանը միասին կառուցում են ապագան՝ միավորվելով ընդհանուր գաղափարների շուրջ։ Մեր ճակատագիրն ընդհանուր է, ոչ թե ուղղակի մեկ դար, այլ հազար տարվա հիշողությունները, ուրախություններն ու տխրություններն ընդհանուր են»,- շեշտել է Յըլմազը։

Նա նաև նշել է, որ 2021-ի հունիսիս 15-ի «Շուշիի հռչակագրով» Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական դաշնակցային մակարդակի։

Յըլմազն ընդգծել, որ Թուրքիան և Ադրբեջանը կիսում են «Միջին միջանցք»-ի տեսլականը և տարածաշրջանում առաջնորդում են ինտեգրացիան բազմաթիվ ոլորտներում՝ տրանսպորտից մինչև արդյունաբերություն, պաշտպանական արդյունաբերությունից մինչև առևտուր, էլեկտրոնիկայից մինչև թվայնացում։

Թուրքիայի փոխնախագահը նշել է, որ երկկողմ առևտրաշրջանառությունը 2024-ին կազմել էր շուրջ 8 մլրդ դոլար և մտադիր են այդ առևտրաշրջանառության ծավալները հասցնել 15 մլրդ դոլարի։

Անդրադառնալով 2020-ի արցախյան 44 օրյա պատերազմին՝ Յըլմազը նշել է, որ պատերազմից հետո մեծ հնարավորություն է բացվել Հարավային Կովկասում անդորր տիրելու համար։

Շեշտելով, որ երկկողմ դաշնակցությունը զարգանում է բոլոր ուղղություններով՝ ներառյալ համատեղ զորավարժությունները՝ Յըլմազը հավելել է․ «Մենք մեր եղբայրությունն Ադրբեջանի հետ ուս ուսի տված կրում ենք ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլև թյուրքական պետությունների կազմակերպության տանիքի ներքո, համատեղ զարգացման մեխանիզմներում, ինչպիսին է «Թյուրքական ներդրումային հիմնադրամը», և երրորդ երկրների մասնակցությամբ եռակողմ համագործակցություններում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031