Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչև տարեվերջ կվերջնականացնենք իրավասու դատախազին «Եվրոջասթ» ուղարկելու գործընթացը»․ Աննա Վարդապետյան

Մայիս 27,2025 15:00

«Մենք արդեն սկսել ենք մեր հաղորդակցությունն ու բանակցությունները «Եվրոջասթ» (Eurojust) գործակալության հետ և իրավասու դատախազին գործակալություն ուղարկելու վերջնական փուլում ենք։ Մինչև տարեվերջ մենք կվերջնականացնենք այս գործընթացը,- «Երևանյան երկխոսություն 2025» միջազգային համաժողովի պանելային քննարկման ժամանակ տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Դատախազը նաև հայտնեց՝ միջազգային գործընկերների հետ ամենօրյա համագործակցության մեջ են հանցավորության դեմ պայքարի հարցերով՝ օրինակ՝ անդրազգային հանցագործությունների, փողերի լվացման և այլ հանցագործությունների բացահայտման համար։

Աննա Վարդապետյանն ասաց՝ Հայաստանի և «Եվրոջասթի» միջև հաստատված են ամուր կապեր։ Նա նաև շեշտեց կոռուպցիայի դեմ պայքարի կարևորությունը ու ասաց․ «Երևանի պետական համալսարանում, երբ ուսանողների հետ քննարկում ենք կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցեր, նրանց ասում եմ՝ կոռուպցիան ստրկության ժամանակակից ձևն է, և անպատժելիությունը ծաղկում է ապրում կոռուպցիայի ներքո»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031