Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանը և Չեռնոգորիայի փոխվարչապետը քննարկել են համագործակցության զարգացմանն ուղղված նախաձեռնությունների կյանքի կոչման ընթացքը

Մայիս 27,2025 15:24

Մայիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի հետ։ Հանդիպումը կայացել է «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի շրջանակներում։

Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Ֆիլիպ Իվանովիչին «Երևանյան երկխոսություն» ֆորումին մասնակցելու հրավերն ընդունելու համար՝ ընդգծելով, որ ակտիվ փոխայցելությունները վկայում են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև ակտիվ քաղաքական երկխոսության և համագործակցությունն ընդլայնելու մեծ պատրաստակամության մասին։

Ի շարունակություն մարտին Երևանում կայացած հանդիպման՝ նախարար Միրզոյանը և փոխվարչապետ Իվանովիչը քննարկել են տարբեր ոլորտային ուղղություններով համագործակցության զարգացմանն ուղղված նախաձեռնությունների կյանքի կոչման ընթացքը։ Գոհունակությամբ նշվել են զբոսաշրջության ոլորտում գրանցված արդյունքները, իսկ որպես զարգացման ներուժ ունեցող ոլորտներ առանձնանշվել են բարձր տեխնոլոգիաները, տեղեկատվական տեխնոլոգիաներն, առողջապահությունն ու տնտեսությունը։

ՀՀ ԱԳ նախարարը և Չեռնոգորիայի փոխվարչապետը մտքեր են փոխանակել ԵՄ հետ փոխգործակցության և Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում համագործակցության հարցերի շուրջ։

Անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին, ինչի համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորությունը։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031