«Ռուսաստանի Դաշնությունը շուտով մարդասիրական օգնության նոր խմբաքանակ կուղարկի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին», – արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում ընթացող ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Այս հումանիտար հարցը գտնվում է Ռուսաստանի ուշադրության կենտրոնում։ Նոր գործողությունը կազմակերպում է Ռուսական մարդասիրական առաքելությունը, հայկական կողմից այս խնդրով զբաղվում է «Եվրասիա» ՀԿ-ի հանրապետական մասնաճյուղը», – ճեպազրույցի ընացքում ընդգծել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Ռուսական մարդասիրական առաքելությունը արդեն հումանիտար օգնություն է ուղարկել Հայաստան, այդ թվում՝ 2023 թվականի հոկտեմբերին։ Արցախից տեղահանվածներին փոխանցվել է 6 տոննա սնունդ, անձնական հիգիենայի պարագաներ և այլն։