Լրահոս
Օրվա լրահոսը

Ավինյանը դատի է տվել ՍիվիլՆեթին. պահանջում է հերքում և 3 մլն դրամ. Civilnet.

Մայիս 27,2025 17:22

Civilnet. Մայիսի 26-ին Երևանի քաղաքացիական դատարանում սկսվեց Տիգրան Ավինյանի՝ ընդդեմ ՍիվիլՆեթի դատական նիստը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ՍիվիլՆեթին դատի է տվել «Ավինյանների բիզնեսը՝ պետական գումարների անուղղակի շահառու» հետաքննական հոդվածի համար, պահանջում է հերքում և 3 մլն դրամ։

Դատական նիստին Ավինյանի ներկայացուցիչ Վահագն Գասպարյանը ներկայացրեց հայցը, ասաց, որ ՍիվիլՆեթի դեմ հայցի հիմք է եղել հոդվածում տեղ գտած երկու արտահայտություն։

Պատասխանող, ՍիվիլՆեթի ներկայացուցիչ Կարեն Տոնոյանը հայտարարեց, որ հոդվածում նկարագրվածը պայմանավորված է հանրային գերակա շահով և հիմնված է ստույգ փաստերի վրա, որոնք բխում են պետական մարմինների կողմից տրամադրված տեղեկություններից և հանդիսանում են փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություն։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031