ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Երեւանը բեռնաթափելու ծրագիր է մշակել։ Նա ԱԺ հայտարարությունների ժամին ներկայացրեց այն։
Սերգեյ Բագրատյանն առաջարկում է Երեւանում տեղակայված նախարարությունները տեղաբաշխել մարզերում։
«Առաջնահերթ է նախարարությունների տեղաբաշխումը հանրապետության ողջ տարածքով։ Մասնավորապես, մինչեւ տարեվերջ կարելի է հատկապես երեւանամերձ մարզերում տեղաբաշխել նախարարությունները։
Մասնավորապես, Տարածքային կառավարման են ենթակառուցվածքների նախարարությունը կարելի է Կոտայքում տեղաբաշխել, Ֆինանսների նախարարությունը՝ Արագածոտնում։ Պաշտպանության նախարարության ամենակարեւոր գործառույթը Սյունիքում է։ Եվ ճիշտ կլինի, որ ՊՆ-ն ողջ կառուցվածքով տեղափոխվի Սյունիք։ Շրջակա միջավայրի նախարարությունը Սեւանա լծի շրջակայքում պետք է տեղաբաշխել։ ԿԳՄՍ նախարարության համար լավագույն տեղը Շիրակն է։ Էկոնոմիկայի նախարարությունն Արմավիրում պետք է տեղաբաշխել»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Նա նշեց, որ բուհերը Ակադեմիական քաղաք պետք է տեղափոխվեն, իսկ առեւտրի կենտրոնները՝ քաղաքից դուրս
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ