Լրահոս
Օրվա լրահոսը

«Կամաց-կամաց մեզ հիշեցնում եք այն իրավիճակը, երբ մարդն ուզում է ինքնասպանություն անել, վաննայի մեջ տաք ջուր է լցնում, իր երակները կտրում է, որպեսզի անցավ ինքնասպան լինի»

Մայիս 27,2025 17:34

«Հիմա մենք հետեւողականորեն ուզում ենք խաղողագործությունն ու գինեգործությունը ոչնչացնենք։ Այն, ինչ տեղի է ունենում այսօր Վրաստանում, որ մեքենաներն արդեն 40 օր է՝ կանգնած են, դա է ապացուցում։ Ես ամենաքիչը մեկ գործարան գիտեմ, որ այս պահին իր աշխատողներին ուղարկել է հարկադիր արձակուրդի, չի կարողանում վճարել աշխատավարձեր»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Ըստ նրա՝ սա շատ վտանգավոր իրողություն է։ «Կամաց-կամաց մեզ հիշեցնում եք այն իրավիճակը, երբ մարդն ուզում է ինքնասպանություն անել, գնում է, վաննայի մեջ տաք ջուր է լցնում, իր երակները կտրում է, որպեսզի անցավ ինքնասպան լինի։ Հիմա մենք ամեն հարց թողնում ենք բարձիթողի, թե ոնց կլուծվի, կլուծվի, ինչ արդյունք կլինի, կլինի։ Սա շատ վատ է»,- ասաց պատգամավորը։

Հովիկ Աղազարյանն այս համատեքստում հիշեցրեց այն, որ Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Արգիշտի Քարամյանը ավտոշուկայի չարաշահումներին էր անդրադարձել ԱԺ ամբիոնից։ «Ասաց, որ խնդիրը լուծելու համար ինքը համագործակցեց ՊԵԿ գործընկերների հետ, եւ գտանք լուծումներ։ Ըստ էության, պարոն Արգիշտի Քարամյանն այս ամբիոնից հայտարարեց, որ իրենք Բադալյանի հետ միասին մեկնաբանել են օրենքը եւ իրենց հայեցողությամբ այն կիրառել, որի հետեւանքով այդ ոլորտը կործանվեց Հայաստանում, որն ընդգրկում էր մոտ 10 հազար քաղաքացու։ Եվ պետական բյուջեն անցյալ տարիներին ուղիղ մուտքերով չստացավ մոտ 400 մլն դոլար»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031