Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցիների շնորհիվ դպրոց մտնող ուսուցիչների թիվն ավելացել է, սակայն խնդիրը չի լուծվել. Կրթության փորձագետ

Մայիս 27,2025 17:42

Aravot.am-ը կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանից հետաքրքրվեց` կա՞ վիճակագրություն, թե սեպտեմբերից ո՞ր առարկաների գծով ուսուցիչների պակաս կունենանք դպրոցներում, հատկապես, որ անընդհատ հայտարարություններ են տարածվում տարբեր առարկաների ուսուցիչների թափուր տեղերի վերաբերյալ:

«Ուսուցիչների պակասի խնդիրը մի փոքր մեղմվել է, որովհետեւ Արցախից Հայաստան է եկել 1500 ուսուցիչ, որոնցից մի քանի հարյուրն արդեն ընդունված է աշխատանքի, եւ այդ թափուր տեղերը հնարավորինս պակասեցված են, նաեւ որոշ թվով ուսուցիչներ էլ մտնում են 30 կրեդիտ դասընթացների արդյունքով, բայց խնդիրն այն է, որ մանկավարժական բուհերի նոր շրջանավարտների թիվը չափազանց քիչ է: Եթե մի 10 տարի առաջ մի քանի տասնյակ մարդ էր ավարտում՝ որեւէ մասնագիտությամբ, այսօր կարող է 5-6 հոգի ավարտել, ու դա էլ հարց է, թե այդ 5-6-ից քանիսը կուզենա դպրոց մտնել»,-ասաց կրթության փորձագետը:

Սերոբ Խաչատրյան

Նրա ձեւակերպմամբ. «Օրինակ` անցյալ տարի մանկավարժական համալսարանի տարրական կրթության բաժին ընդունվել է մոտավորապես 30 հոգի, մինչդեռ Հայաստանում տարեկան առնվազն 100 դասվար է պետք, հիմա թե ինչպե՞ս է այդ բացը լրացվելու, պարզ չէ: Ինչպես արդեն նշեցի, ներկայումս արցախցիների շնորհիվ դպրոց մտնող ուսուցիչների թիվը 1-2 տարում ավելացել է, բայց միեւնույն է՝ գնալով խնդիրը տարեցտարի սրվելու է»:

Հիշեցնենք, որ 2 տարի առաջ գործարկվել էր Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության հարթակը, որտեղ հասանելի էին ՀՀ դպրոցներում առկա թափուր աշխատատեղերը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031