Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեսնում ենք Արևելյան գործընկերության երկրներ, որոնք ունեն ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ։ Սա մեզ մոտ ևս հարց է առաջացնում՝ ինչո՞ւ մենք ևս չենք կարող լինել թեկնածու»․ Սարգիս Խանդանյան

Մայիս 27,2025 18:14

«Հայաստանում մենք բազում հարցեր ունենք ԵՄ անդամակցության հետ կապված, ինչպես նաև եվրոպական ընդլայնման քաղաքականության հետ կապված»,- «Երևանյան երկխոսություն 2025» միջազգային համաժողովի պանելային քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը;

Անդրադառնալով Արևելյան գործընկերությանը՝ նա նշեց․ «Մենք տեսնում ենք Արևելյան գործընկերության երկրներ, որոնք ունեն ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ՝ Մոլդովա, Ուկրաինա, Վրաստան։ Սա մեզ մոտ ևս հարցեր է առաջացնում՝ ինչո՞ւ մենք ևս չենք կարող լինել ԵՄ անդամակցության թեկնածու։ Մենք հաճախ սա քննարկում ենք մեր եվրոպացի գործընկերների հետ և լսում նրանցից, որ ՀՀ-ն պետք է հստակ ազդանշաններ հղի, որ ցանկանում է ավելի մոտենալ Եվրոպական Միությանը»։

Հղում կատարելով ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու նախագծի՝ ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունմանը՝ Սարգիս Խանդանյանն ասաց․ «Այն նախագծի ընդունումն այդ ազդանշաններից է։ Սա ցույց է տալիս մեր հանձնառությունը։ Ամենակարևորն այն է, որ սա քաղաքական կուսակցության կամ կառավարության կողմից եկած նախաձեռնություն չէ, այլ հանրության կողմից նախաձեռնություն է։ Սա վկայում է այն մասին, որ հայ հասարակությունն ունի այդ մտադրությունը, քննարկում է ԵՄ անդամակցության թեկնածու լինելու հեռանկարը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Երևանյան երկխոսություն» ֆեյսբուքյան էջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031