Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ եվրոպացի առաջնորդը նախատել է երկրի իշխանություններին

Մայիս 27,2025 19:30

RegionMonitor. Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը համատեղ բարեկամության և համերաշխության ուղերձ են հղել վրաց ժողովրդին և վերահաստատել իրենց անսասան աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

«Մենք աջակցում ենք վրաց ժողովրդի ժողովրդավարական և եվրոպական ձգտումներին։ Այս ձգտումները արտացոլում են եվրոպական ընտանիքի մաս կազմելու պատրաստակամությունը»,-ասված է հայտարարության մեջ:

Ուղերձում եվրոպական երկրների ղեկավարները Վրաստանի իշխանություններին կոչ են անում վերսկսել ընդդիմության և քաղհասարակության հետ երկխոսությունը։

Եվրոպացի առաջնորդները դատապարտել են վրացական իշխանությունների բոլոր գործողությունները, որոնք հանգեցրել են ժողովրդավարական նահանջի և քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների և կառավարության քննադատների դեմ հարձակումների:

«Խոսքի և հավաքների ազատությունը պետք է պահպանվի: Պետք է փոփոխվեն եվրոպական չափանիշներին հակասող օրենքները, և անհրաժեշտ բարեփոխումների գործընթացը վերսկսվի»-ասված է հաղորդագրության մեջ:

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին անդրադարձել էր հայտարարությանը` շեշտելով, որ այն «ամոթալի հարձակում է վրաց ժողովրդի և վրաց պետության վրա՝ նրա ազգային տոնի առթիվ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031