Լրահոս
Օրվա լրահոսը

2026թ․ ԱԺ ընտրություններին անգամ Գյումրիի օրինակով հնարավոր չի լինի իշխանություն ձևավորել․ Սամվել Բաբայան. «Ա1+»

Մայիս 27,2025 19:55

«Որ Հայաստանում չկա մի ուժ, որը 50+1 տոկոս է ստանալու, դա փաստ է։ Որ գործող իշխանությունը չունի այն սատելիտները, որի հետ ընտրություններից հետո կոալիցիա կազմի, դա էլ է փաստ։ Գալու ենք Գյումրիի վիճակին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով 2026թ․ համապետական ընտրություններին։

Բաբայանը, սակայն, գտնում է, որ 2026թ․ Ազգային ժողովի ընտրություններին անգամ Գյումրիի օրինակով հնարավոր չի լինի իշխանություն ձևավորել, քանի որ գործող կարգավորումները թույլ չեն տալիս, որ Ազգային ժողովում կոալիցիա կազմեն 3-ից ավելի ուժեր։ Բաբայանի կարծիքով այսօր Հայաստանում չկան այնպիսի 3 ուժեր, որոնք միասին ընտրություններին կարողանան այնքան տոկոս ստանալ, որ կարողանան կոալիցիա կազմելով՝ իշխանության գալ։

Այդպիսով նա գտնում է, որ հաջորդ տարի Ազգային ժողովի ընտրություններն ունենալու են 2-րդ փուլ՝ երկրորդ անգամ ընտրությունների կգնան առաջին փուլում ամենաշատ ձայներ ստացած երկու ուժերը։ «Ընդդիմությունից մեկը իշխանության հետ երկրորդ փուլի է գնալու»,- հավելեց նա։

Սամվել Բաբայանը խոսել է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների, տարածաշրջանային զարգացումների, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցի, ՀՀ բանակի խնդիրների և այլ հարցերի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031