Աշխատանքային–ճանաչողական այցով Սինգապուրում գտնվող բարձրաստիճան պատվիրակությունը, որի կազմում է նաև ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը, հանդիպել է Սինգապուրի միջազգային արբիտրաժային կենտրոնի գործադիր տնօրեն Գլորիա Լիմին։
Սինգապուրի միջազգային արբիտրաժային կենտրոնը (SIAC) առաջատար միջազգային վեճերի լուծման հաստատությունների կենտրոնական հարթակ է։ Ներկայացնելով Արբիտրաժային կենտրոնի գործառույթները՝ գործադիր տնօրենը շեշտել է, որ այն տրամադրում է ժամանակակից լսարանային և տեխնոլոգիական լուծումներ արբիտրաժային լսումների, միջնորդությունների և այլ ADR (Alternative Dispute Resolution) միջոցառումների համար՝ միավորելով առաջատար իրավաբանական ընկերությունները, արբիտրաժային պալատներն ու օժանդակ ծառայությունները մեկ վայրում։
Հայ պատվիրակները հետաքրքրվել են Միջազգային վեճերի լուծման ոլորտում քաղաքականության ձևավորման և զարգացման օրակարգից։ Զրույց է ծավալվել երկկողմ և բազմակողմ ինստիտուցիոնալ համագործակցության հնարավորությունների, համատեղ միջոցառումների, ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ։
Կարդացեք նաև
Դատական իշխանություն