Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջարկել ենք 10 միլիոն եվրո տրամադրել Հայաստանին, 10 միլիոն եվրո՝ Ադրբեջանին»․ Հունգարիայի ԱԳ նախարարը՝ ՀՀ-ին Խաղաղության եվրոպական հիմնադրամից աջակցությանը խոչընդոտելու մասին

Մայիս 27,2025 20:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մենք հավասարակշռված քաղաքականություն ենք վարում։ Հունգարիայի համար կարևոր է լինել հավասարակշռված՝ մանավանդ, որ արդեն հասնում ենք վերջնակետին ստորագրելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը։ Մեր խնդրանքը եղել է այն, որ ԵՄ-ն նույնչափ աջակցություն տրամադրի նաև Ադրբեջանին»,- փաստմանը՝ Հունգարիան միակ երկիրն էր, որ ըստ տեղեկությունների՝ արգելափակել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 20 միլիոն եվրո աջակցությունը, «Երևանյան երկխոսություն 2025» միջազգային համաժողովի պանելային քննարկման ժամանակ այսպես արձագանքեց Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։

Նա ասաց, որ առաջարկել են 10 միլիոն եվրո տրամադրել Հայաստանին, 10 միլիոն եվրո՝ Ադրբեջանին․ «ՀՀ ԱԳ  նախարարի հետ արդյունավետ խոսակցություն ենք ունեցել և եկել համաձայնության։ Ես նրան ներկայացրել եմ մեր դիրքորոշումը, որ մենք համաձայն ենք, որ  Խաղաղության եվրոպական հիմնադրամն աջակցի Հայաստանին և նույնչափ աջակցություն տրամադրի նաև Ադրբեջանին։ Ժամանակին այդ մոտեցումն աշխատել է, հույս ունենք՝ այս անգամ  ևս կաշխատի»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները՝ «Երևանյան երկխոսություն» ֆեյսբուքյան էջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031