Aravot.am-ին հասած տեղեկություններով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն մայիսի 30-ին կայցելի Շիրակի մարզ։
Այցը աշխատանքային է․ վարչապետը մասնավորապես պատրաստվում է այցելել սուբվենցիոն ծրագրով կառուցվող կամ վերանորոգվող կառույցներ, օրինակ ասենք, մանկապարտեզներ։ Նա անձամբ է ծանոթանալու նաև մարզի տարբեր համայնքներում սուբվենցիոն ծրագրերով ընթացող փողոցաշինությանը։
Նախնական տեղեկությունների համաձայն, Գյումրիից բացի վարչապետը կլինի Ախուրյան ու Արթիկ խոշորացված համայնքներում։
Նկատենք, որ Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո, երբ ՔՊ-ին չհաջողվեց ստանձնել քաղաքային իշխանության ղեկը, չորս քաղաքական ուժերի կողմից քաղաքապետ ընտրվեց «Կոմունիստական» կուսակցությունը ներկայացնող Վարդան Ղուկասյանը, Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ է այցելում Գյումրի։
Կարդացեք նաև
Այս դեպքում բնականաբար հետաքրքիր կլինի տեսնել Նիկոլ Փաշինյանի ու Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հանդիպումն ու շփումը․ արդյոք Գյումրու քաղաքապետը կդիմավորի՞ վարչապետին ճիշտ այնպես, ինչպես մյուս համայնքների ղեկավարները, որոնք արդեն մի քանի օր է՝ պատրաստվում են վարչապետի այցին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ