Aravot.am-ի տեղեկություններով, մայիսի 27-ին ՀՀ ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության (ՔՈԳՎ) Արմավիրի մարզային վարչությունում ստացված տեղեկություններն իրացնելիս՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2019թ.-ից Մյասնիկյան գյուղի Արայի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը 2023թ.-ից որպես պահակ է գրանցել Վ. Ա-ին, որը մինչ օրս ստացել է ավելի քան 2 միլիոն դրամ աշխատավարձ, սակայն ընդհանրապես չի հաճախել դպրոց եւ չի կատարել իր աշխատանքային պարտականությունները, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է գույքային վնաս։
Ըստ նույն աղբյուրի, ձեռնարկված միջոցառումներով դպրոցի հավաքարարներ Ն. Ի-ն եւ Մ. Ս.-ն ներկայացել են ՔՈԳՎ Արմավիրի մարզային վարչություն եւ վերջիններիս մասնակցությամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ, համաձայն որոնց Վ.Ա-ն ավելի քան մեկ տարի չի հաճախում աշխատանքի եւ չի կատարում իր վրա դրված աշխատանքային պարտականությունները:
Նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։
Լուսանկարը՝ Հանրային Ռադիոյի