Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ կոռուպցիա, ժողովուրդ ջան, ինչի մասին է խոսքը, էդ հեքիաթները գնացեք ուրիշ տեղ պատմեք»․ Տիգրան Ավինյան

Մայիս 28,2025 12:50

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մասնակցում է Ապարանում Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ անցկացվող միջոցառումներին։

«Առաջին Հանրապետության տոնը մեր պետության ամենակարեւոր տոներից մեկն է։ Այս տոնը խորհրդանշում է այն կամքը, որն ուներ հայ ժողովուրդը 20-րդ դարասկզբին։ Շատ ծանր ժամանակաշրջանից հետո, շատ դժվարին իրավիճակում գտնվելուց հետո հայ ժողովուրդը կարողացավ հերոսամարտեր կերտել, որոնք հանգեցրին Առաջին Հանրապետության հիմնմանը»,- ասաց Ավինյանը։

Առանց Արցախի Առաջին Հանրապետության տոնը նշելու մասին հարցին Ավինյանը պատասխանեց, որ Առաջին Հանրապետության տոնը շատ կարեւոր խորհուրդ ունի իր մեջ, եւ այդ խորհուրդն ասում է, որ որեւէ ժամանակաշրջան ու դժվարություն չպետք է մեզ ընկճի։ «Մեր պատմությունը մեզ ցույց է տալիս, որ հայ ժողովուրդն ունենում է կամք՝ նույնիսկ դժվարին իրավիճակներում լուծումներ գտնելու։ Իսկ այսօր, ես կարծում եմ, որ մեր ամենակարեւոր խնդիրը Հայաստանի Հանրապետության անվտանգության, սուվերենության ապահովումն է, եւ այդ խնդիրը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով»,- ասաց նա։

Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծռկտուքին եւ ընդդիմախոսների բարձրաձայնած հարցերին անդրադառնալով՝ Ավինյանն ասաց․ «Մեր քաղաքական ընդդիմախոսները ճիշտ կանեն մի քիչ իրենց տոնայնությունը զսպեն, որովհետեւ իրենք շատ վտանգավոր տոնայնությամբ են խոսում, որովհետեւ այդ տոնայնությունը բերում է նմանատիպ միջադեպերի։ Թեեւ ես մեր բոլոր գործընկերներին զգուշացրել եմ, որ մեր ընդդիմախոսները գնում են սադրանքների, այնուամենայնիվ ես չեմ կարող իրենց ամեն սադրանքի համար պատասխան տալ։ Դիմացի կողմը պետք է հասկանա, որ որոշակի սահմաններ կան, վտանգավոր կարմիր գծեր կան, որոնք անցնել չի կարելի»։

Դիտարկմանը, որ կոռուպցիայի վերաբերյալ փաստեր են ներկայացնում ընդդիմադիրները, Ավինյանը պատասխանեց․ «Ի՞նչ կոռուպցիա, ժողովուրդ ջան, ինչի մասին է խոսքը, էդ հեքիաթները գնացեք ուրիշ տեղ պատմեք»։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ Մելանյա Ծառուկյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031