Լրահոս
Օրվա լրահոսը

«Չենք կռվել» ասողները գլուխները պատովն են տվել»․ զինվորական

Մայիս 28,2025 13:08

«Ո՞վ չի կռվել, մենք չենք կռվե՞լ, դո՞ւք եք ասում․․․Ասողները՝ գլուխները պատովն են տվել»,- Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասացին մի խումբ զինվորականներ, որոնք եկել էին ծաղիկներ խոնարհելու եւ հարգելու Հայաստանի առաջին հանրապետության համար զոհվածների հիշատակը։

Լրագրողները հիշեցրին՝ առաջին տիկին Աննա Հակոբյանն էր ասում, որ 11 հազար դասալիքներ են եղել 44-օրյա պատերազմի ժամանակ, իսկ արցախյան պատերազմում զոհերը հանուն ոչնչի էին։

«Չեմ կարող պատասխանել, մի քիչ հուզված եմ․․․»,- եղավ զինվորականի արձագանքը։

«Հավատում ենք, որ Արցախը կրկին վերադարձնելու ենք, կռվելու ենք, վերադարձնելու ենք։ Եթե բոլորս միանանք, մեկ մարդ, մեկ բռունցք դառնանք՝ հաղթելու ենք»,- վստահեցրեց նա։

Իսկ հարցին՝ անգամ այս իշխանության պարագայո՞ւմ, խուսափեց պատասխանել։

«Մեր նպատակն էն է, որ հաղթելու ենք, մենք չենք պարտվել։ Հաղթելու ենք, եթե մի բռունցք լինենք»,- կրկնեց զինվորականը։

Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ ինչպե՞ս են կռվելու եւ վերադարձնելու Արցախը, երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ չենք կռվելու։

«Մեր վարչապետը շատ լավ բաներ է ասել, ինչքան զոհեր տվեցինք՝ բավական է»,- եղավ պատասխանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Այդ նույն ընթացքում մի խումբ աշակերտներ Սարդարապատի հուշահամալիրում՝ ուսուցչի գլխավորությամբ կատարում էին «Կիլիկիա» երգը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031