Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհամատեղելի են այսօրվա չարիքի իշխանությունը եւ մայիսի 28-ի այս խորհուրդը»․ Բագրատ սրբազան

Մայիս 28,2025 13:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն Ապարանում մասնակցում է Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ անցկացվող միջոցառումներին։

«Այսօրվա խորհուրդը մեր ինքնաճանաչողության եւ ինքնագնահատականի մասին է, այն իմաստով, որ երբ մենք հասնում ենք մեր իրական ինքնաճանաչողության աստիճանին, հրաշքներ ենք գործում։ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսիայի ճակատամարտերի, Հանրապետության հռչակման ամբողջ խորհուրդը դրա մասին է, թե ինչպես կարող է լքված, ցեղասպանված մի բուռ ժողովուրդ ոտքի կանգնել, ոչ միայն հաղթանակել, այլ նաեւ հռչակել իր սեփական պետությունը։ Նրանք, ովքեր չվախեցան եւ առաջնորդեցին, հաղթանակը կնքվեց, այդպես է նաեւ այսօր»,- ասաց Բագրատ սրբազանը։

Նրա խոսքով՝ անհամատեղելի են այսօրվա չարիքի իշխանությունը եւ մայիսի 28-ի այս խորհուրդը։ «Դուք պատկերացնո՞ւմ եք, եթե 107 տարի առաջ Գեւորգ 5-րդ վեհափառը, Արամ Մանուկյանը, գեներալ Սիլիկյանը, գեներալ Նազարբեկյանը, Պողոս Բեկ-Փիրումյանը, Դանիել Բեկ-Փիրումյանը, Դրաստամատ Կանայանը եւ մնացած բոլորը հանկարծ ասեին՝ ժողովուրդ, չենք կարողանում, գնանք իրական Հայաստանի հետքերով, ինչպես այսօրվա չարիքն է ասում։ Այսօր մենք գոյություն կունենայի՞նք ընդհանրապես, վստահաբար չէինք ունենա։ Հիմա այս չարիքներն ի՞նչ համատեղելիություն ունեն այսօրվա խորհրդի հետ, բացարձակ չունեն, սրանք պղծել, մսխել, ջարդել ու փշրել են ամեն ինչ եւ ժողովրդին տեւապես տանում են պարտության, ոչ թե հաղթանակի»,- հավելեց նա։

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031