Մայիսի 28-ը Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման օրն է: Թուրքական բանակի նկատմամբ Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում տարած մայիսյան պատմական հաղթանակներից հետո՝ 1918 թվականի մայիսի 28-ին վերականգնվեց շուրջ ինը դար առաջ կորսված անկախությունը, իսկ 1991 թվականին Հայաստանը տարավ նոր հաղթանակներ եւ կերտեց նոր անկախություն:
Նախորդ օրը Իսրայելի անկախության տոնի առիթով կազմակերպված դիվանագիտական երեկույթի ժամանակ Հայաստանում Իսրայելի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոել Լիոնն Aravot.am-ի հետ հարցազրույցը ցանկացավ անցկացնել կանանց բռնաբարության տեսարանով նկարի մոտ՝ նշելով, որ բռնաբարությունը, որպես պատերազմի զենք, ամենավատ գործիքն է: Նա տեղեկացրեց, որ կտավի հեղինակ նկարչուհին վերցրել է Պաբլո Պիկասոյի հայտնի գեղանկարի թեմատիկան եւ դրան հաղորդել Բեերի կիբուցում ՀԱՄԱՍ-ի դաժան գործողությունների պատկերները: Այնուհետեւ պարոն դեսպանը պատասխանեց մեր հարցերին:
-Հայաստանն ու Իսրայելը միասին ի՞նչ հեռանկարներ ունեն, ի՞նչ ճանապարհ կարող են միասին անցնել եւ ո՞ր ոլորտներում կարող են համագործակցել:
-Կարծում եմ, որ պետք է սկսենք առողջապահության, զբոսաշրջության եւ մշակույթի ոլորտներից:
Կարդացեք նաև
-Իսկ ռազմակա՞ն ոլորտը՝ հաշվի առնելով, որ Իսրայելը հզոր ռազմարդյունաբերություն ունի:
-Ես չեմ մեկնաբանում այն հարցերը, որոնք վերաբերում են Իսրայելի ռազմական արդյունաբերությանը:
-Ողջույնի խոսքում դուք անդրադարձաք իսրայելցի պատանդներին: Խնդրում եմ, հակիրճ ներկայացրեք, թե Իսրայելի կառավարությունը ի՞նչ է անում նրանց ժամ առաջ վերադարձնելու ուղղությամբ:
-Նախ եւ առաջ ճնշումներ են գործադրվում ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության վրա, որը ոչ միայն Իսրայելում է մարդկանց անկողնուց հանում եւ գերի վերցնում, այլ հենց նույն Պաղեստինում: Լուծումը շատ պարզ է: ՀԱՄԱՍ-ը պետք է հանձնվի, տա բոլոր պատանդներին եւ կունենանք խաղաղություն:
-Ի՞նչ կմաղթեք Հայաստանին եւ հայ ժողովրդին:
-Ես հայ ժողովրդին ցանկանում եմ այն, ինչ ցանկանում եմ իմ երեխաներին. խաղաղություն, խաղաղ գնալ աշխատանքի, խաղաղ վերադառնալ տուն:
-Պարոն դեսպանը նկատի ունի արժանապատի՞վ խաղաղությունը:
-Քանի որ հյուր եմ ձեր երկրում, չեմ մեկնաբանի այդ հարցը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ