Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ տնտեսական ակտիվության աճի տեմպը մնում է ցածր մակարդակում. «Լույս» հիմնադրամ

Մայիս 28,2025 13:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025թ. հունվար-ապրիլ ամիսներին։

Այսպես՝

  • ՀՀ տնտեսական ակտիվության աճի տեմպը, թեև փոքր-ինչ արագացել է, մնում է ցածր մակարդակում։ Տնտեսական ակտիվության աճը ՀՀ-ում բավական ցածր է 2025 թվականին՝ հունվար-ապրիլին կազմել է շուրջ 4.4 %, ինչը պայմանավորված է այն փաստով, որ նախորդ տարիների բարձր աճ ապահովող գործոնները չեզոքացել են, և նոր գործոններ դեռևս չեն ձևավորվել։ Նման զարգացումների պայմաններում աճի տեմպը կմնա ցածր մակարդակում։
  • Արտահանման ցուցանիշներում վերականգնման միտումներ չեն նկատվում։ Ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման ցուցանիշները էականորեն նվազում են տարեսկզբից։ Նվազման հիմնական գործոնը նախորդ տարվա ոսկու վերաարտահանման ծավալների նվազումն է, սակայն մնացած ապրանքախմբերի մասով նույնպես արտահանման աճին էականորեն նպաստող գործոններ չկան, ինչի արդյունքում ընդհանուր աճի տեմպը մնում է ցածր մակարդակում։
  • Վարկերի աճի տեմպը շարունակում է մտահոգիչ մնալ։ Հատկապես բնակչությանն ուղղվող՝ հիփոթեքային և սպառողական վարկերը, աճում են բարձր տեմպով՝ էականորեն գերազանցելով ինչպես տնտեսական ակտիվության աճի տեմպին, այնպես էլ աշխատավարձերի և արտաքին դրամական փոխանցումների աճի տեմպին։ Բնակչության եկամուտների համեմատ պարտավորությունների էական բարձր աճը կարող է հետագայում ֆինանսական համակարգի համար ռիսկեր առաջացնել։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով:

 «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031