Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսական աճը կայուն չէ և չի նպաստում երկարաժամկետ պոտենցիալի բարձրացմանը. «Լույս» հիմնադրամ

Փետրվար 02,2026 15:32 Share

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին։

Այսպես.

  • 2025թ. տարեկան տվյալներով արձանագրվել է տնտեսական ակտիվության բավական բարձր աճի տեմպ։ ՏԱՑ-ը կազմել է 9.1%՝ շուրջ 1.1 տոկոսային կետով բարձր լինելով 2024թ. ցուցանիշից։ Աճի տեմպը հիմնականում արագացել է տարեվերջին՝ պայմանավորված արդյունաբերության վերականգնմամբ, ինչն էլ իր հերթին պայմանավորված է եղել ոսկու վերաարտահանման ակտիվացմամբ։ Այսինքն՝ ՀՀ տնտեսական ակտիվության դինամիկան շարունակում է պայմանավորված լինել արտաքին գործոններով։
  • Արդյունաբերության աճի տեմպն արագացել է տարեվերջին՝ հիմնականում պայմանավորված ոչ կայուն գործոններով: Արդյունաբերության ոլորտի աճի տեմպը տարեվերջին էականորեն արագացել է՝ դեկտեմբերին հասնելով 38.6%-ի։ Սակայն այդ աճի զգալի մասը՝ շուրջ 19.9 տոկոսային կետը, նոյեմբեր ամսվա տվյալներով, պայմանավորված է «հիմնական մետաղների արտադրություն» ենթաոլորտի շուրջ 2.9 անգամ աճով։ Վերջինս հիմնականում արտացոլում է ոսկու վերաարտահանման աճը, ինչը բնականաբար կայուն երևույթ չէ, և կարող է չեզոքանալ ՀՀ տնտեսությունից անկախ գործոնների հետևանքով։ Հետևաբար, այս տեսակի տնտեսական աճը կայուն չէ և չի նպաստում երկարաժամկետ պոտենցիալի բարձրացմանը։
  • ՀՀ պետական բյուջեն շարունակում է էականորեն շեղվել պլանավորվածից։ Թեև պետական բյուջեի եկամուտները գերակատարվել են, իսկ հարկային եկամուտները հավաքագրվել են գրեթե պլանավորվածի չափ, այնուամենայնիվ պետական բյուջեի պակասուրդը շուրջ 30.6%-ով շեղվել է պլանավորվածից՝ ծախսերի բարձր թերակատարման հետևանքով: Բյուջեի կապիտալ ծախսերի կատարողականը նախորդ տարիների համեմատ բարելավվել է, ինչը հիմնականում պայմանավորված է ՊՆ ծախսերի մեծ կշռով։ Պետական բյուջեի առավել մանրամասն ուսումնասիրություն հնարավոր կլինի իրականացնել բյուջեի տարեկան հաշվետվության հրապարակումից հետո։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով։

 «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728