ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ կանանց խորհրդի ղեկավար Կարինե Աճեմյանի ֆեյսբուքյան գրառումը
Մայիսի 27 ին ՀՀԿ կանանց խորհրդի ղեկավար Կարինե Աճեմյանը կանանց խորհրդի մի քանի անդամների ուղեկցությամբ ՀՀԿ Մասիսի գրասենյակում հանդիպում-քննարկում ունեցան կուսակից և համախոհ կանանց հետ։ Կ. Աճեմյանը պատասխանեց մի շարք ներքաղաքան խնդիրներին վերաբերող հարցերին։
Այնուհետ, կանայք այցելեցին Պանթեոն հուշակոթող, եղան Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում և քաղաքապետարանում հանդիպում ունեցան Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հետ։ Հանդիպումներն անցան ջերմ մթնոլորտում։