Լրահոս
Օրվա լրահոսը

Լապշինի փաստաբանները պահանջում են բելառուսական հարցումը ճանաչել անօրինական և միջազգային իրավունքին հակառակ

Մայիս 28,2025 23:33

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ընկերներ, ցանկանում եմ հայտնել, որ իմ փաստաբանները Հայաստանում՝ Վահագն Գասպարյանը և Էդուարդ Աղայանը, դատական հայց են ներկայացրել Հայաստանի Վարչական դատարան՝ պահանջելով պաշտոնապես ճանաչել բելառուսական հարցումը իմ ձերբակալության վերաբերյալ («Նախագահ Լուկաշենկոյի պատվի ու արժանապատվության վիրավորանք» մեղադրանքով) անօրինական և միջազգային իրավունքին հակառակ։

Այդ հիմքով պահանջում ենք ճանաչել այս և ապագայում նման բոլոր հարցումները բռնապետական Բելառուսից` անվավեր Հայաստանի Հանրապետության տարածքում։

Ընդգծում եմ, որ փաստաբանների հարցման և ՀՀ ոստիկանության 2025 թ. մայիսի 22-ի որոշման հիման վրա քննչական գործողությունները և հետախուզումը իմ նկատմամբ արդեն դադարեցվել են Հայաստանի Հանրապետության տարածքում։ Սա արդեն մեծ հաղթանակ է։

Բայց դա բավարար չէ, մեզ համար կարևոր է, որ առաջին հերթին բելառուսական հետախուզման անօրինականությունը հաստատվի դատարանի կողմից, և դա կլինի հայկական ժողովրդավարության հսկայական հաղթանակ, ինչպես նաև կարևոր է, որ Լուկաշենկոյի հանցավոր ռեժիմը առավելագույնս իրավական և իմիջի տեսանկյունից հեղինակազրկվի։ Այդ նպատակով էլ մենք դատական հայց ենք ներկայացրել»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031