Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիայում երեք հոգու մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ. նրանցից մեկը ՀՀ քաղաքացի է.«Ազգ»

Մայիս 29,2025 11:11

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել Մայնի Ֆրանկֆուրտում գործունեություն ծավալած երեք ենթադրյալ լրտեսների դեմ, որոնք գործել են Ռուսաստանի օգտին։ Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն:

Դատախազության տվյալներով՝ մեղադրյալները Ուկրաինայի, Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիներ են։

2024 թվականի մայիսի սկզբին Հայաստանի քաղաքացին հանձնարարություն է ստացել ռուսական հատուկ ծառայությունից՝ Գերմանիայում հայտնաբերելու մի տղամարդու, որն Ուկրաինայի զինված ուժերի նախկին սպա է։ Հանձնարարականը կատարելու համար մեղադրյալը հավաքագրել է երկու ենթադրյալ հանցակիցների։

2024 թվականի հունիսի 19-ին նախատեսվել է, որ թիրախը կհրավիրվի հանդիպման Մայնի Ֆրանկֆուրտի կենտրոնում գտնվող սրճարանում։ Այնտեղ կասկածյալները պետք է լրացուցիչ տեղեկություններ հավաքեին ուկրաինացի նախկին սպայի մասին։ Սակայն, վերջինս նախօրոք դիմել է գերմանական ոստիկանություն և չի ներկայացել հանդիպմանը։

Նաիր Յան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031