«Ենթադրենք, պարզվեց իքս դպրոցի վարձակալության գումարը երեք միլիոն դրամ է, դա ի՞նչ է փոխելու ուսուցիչների, աշակերտների ու ծնողների կյանքում։ Մենք տալիս ենք այդ գումարը»,- կառավարության նիստում կրթության նախարար Ժաննա Անդրեասյանին դիմեց Նիկոլ Փաշինյանը։
Պետգույքի վարձակալության տալու նախագծի քննարկման ժամանակ Ժաննա Անդրեասյանն առաջարկեց՝ 1352 դպրոցների, մշակույթի, սպորտի հաստատությունների ճակատագիրն՝ այս օրենքի համատեքստում, լրացուցիչ քննարկման առարկա դարձնել։ Իր տպավորությամբ, այսպիսով լրացուցիչ վարչարարություն ենք գեներացնում, ինչը հավելյալ խնդիրներ է առաջացնելու։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հավաստիացրեց՝ սա ճիշտ որոշում է։ Նա կարծում է, որ, այսպիսով պետական հիմնարկները մասնավորի հետ անարդար մրցակցության մեջ են հայտնվում, քանի որ գույքի ինքնարժեք հաշված չի, բայց կարող է պարզվել, որ նույն ծառայությունը ավելի էժան գնով մատուցող կլինի։
Մյուս փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ հավելեց՝ որեւէ պետական հիմնարկի համար, առնվազն սկզբնական շրջանում, հավելյալ բեռ չի առաջանալու։
Կարդացեք նաև
Թե ի՞նչ կլինի հետո՝ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ