Գյումրեցի ընդդիմադիր քաղաքական գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը
Կփակի՞ ՌԴ–ն Ռոստովի հայկական հյուպատոսարանը
Լավրովյան վերջին այցը չափազանց լարված է անցել, ոչ միայն փողոցում, այլև փակ դռների հետևում։ Ըստ աղբյուրների` հատուկ շեշտադրում է եղել անհապաղ Կապանում ՌԴ հյուպատոսարան բացելու հարցով։ Ինչին փաշինյանը հակադարձել է, որ Սյունիքի բնակչությունը դեռևս պատրաստ չի ընդունել ռուսական ներկայացուցիչներին։
ՌԴ ԱԳ նախարարը շատ կոշտ է եղել և հայտարարել, որ, եթե չի բացվում Կապանում ՌԴ հյուպատոսարանը, ապա իրենք էլ կփակեն Ռոստովի հայկական հյուպատոսարանը։ Որպես պատասխանի վերջնաժամկետ նշվել է ՌԴ խորհրդարանի ղեկավար Մատվիենկոյի առաջիկա այցը։
Կարդացեք նաև
Իսկ մինչ լավրովյան այցը, ըստ հավաստի աղբյուրների, մայիսի 7-ին ՔՊ-ական կառավարությունը Սյունիքի մարզպետարան գրավոր ցուցում էր ուղարկել, որ տեղական պաշտոնյաները որևէ կերպ չնախաձեռնեն և չմասնակցեն Մեծ Հայրենականի 80-ամյակին նվիրված որևէ միջոցառման
Թեմայի շուրջ ավելի ծավալուն կխոսեմ առաջիկա հարցազրույցներիս ընթացքում:
Լուսանկարը՝ համացանցից